AM
23 June 2004 - 17:36 AMT

ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ

Օրերս Մոնրեալում կազմավորվել է Կանադայի հայերի Կոնգրես /ԿՀԿ/: ԿՀԿ-ի հաղորդման համաձայն` Կոնգրեսի նպատակն է Կանադայի հայկական համայնքի եւ այն անձանց միավորումը, որոնք ներկայացնում են հայերի շահերը: Կոնգրեսի անդամ են հանդիսանում Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի եւ Մոնրեալի խոշորագույն հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ժամանակի ընթացքում Կոնգրեսի բաժանմունքներ կբացվեն նաեւ Կանադայի մյուս քաղաքներում: ԿՀԿ-ն ակտիվորեն կհամագործակցի Կանադայի այլ կազմակերպությունների հետ: