AM
24 June 2004 - 16:51 AMT

ՄԻԼԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՒՇԵՐԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 21-ին Միլանի «Դալ Վերմե» թատրոնի դահլիճում կազմակերպվել է Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» հուշերի գրքի իտալերեն հրատարակության շնորհանդեսը: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Իտալիայում սիրված երգչի պատվին նախապատրաստվել է հարուստ ծրագիր: «Հայոց ցեղասպանության մոռացման պատճառները» ելույթով հանդես է եկել Մոսկվայում Իտալիայի նախկին դեսպան Սերջո Ռոմանոն: Ինքը Ազնավուրն ընթերցել է որոշ հատվածներ իր գրքից: Երեկոն ավարտվել է Ազնավուրի հետ հարցազրույցով: Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Գագիկ Բաղդասարյանը: