Հունիսի 28-ին Մոսկվայի մարզի Անոսինո գյուղում կողոպտվել են հայաստանցի երկու վարձու բանվորներ: Մոտավորապես գիշերվա երեքին անհայտ անձը ատրճանակի սպառնալիքի տակ վարձու աշխատող 40-ամյա երկու երղբայրների ձեռքից վերցրել է անձնագրերը եւ բջջային հեռախոսները: Այդ մասին «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությանը հայտնել է ՆԳՆ աղբյուրը: Տուժածները դիմել են ոստիկանություն: Կողոպտողը կալանվել է «տաք հետքերով»: Պարզվել է, որ չարագործը ոստիկանութան ներկայացուցիչ` 24-ամյա սերժանտ է, որն աշխատում է մոսկովյան ՆԳԲ պահակետային ծառայություններից մեկում: Նա բնակվում է նույն գյուղում, եւ հարձակվել է հայերի վրա ծառայությունից ազատ ժամանակ: Հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի ՔՕ «ավազակություն» հոդվածի համաձայն: