Մարտի 24-25-ը Բրյուսելում կկայանա Հայաստան-Եվրամիություն համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Եվրամիության մայրաքաղաք է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հ.Հովհաննիսյանի խոսքերով, նիստի ընթացքում կքննարկվեն բազմաթիվ հարցեր, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունները տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում Թուրքիայի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը կդառնա քննարկման առանձին թեմա: