AM
30 June 2004 - 18:18 AMT

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՑԵԼ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ

Արդեն բավականին ժամանակ է, ինչ Կոստանդնոպոլսի Հայոց պատրիրաքարանը առաջարկում Է Թուրքիայի կառավարությանը Ստամբուլի պետական համալսարաններից մեկում հայագիտական ամբիոն բացել: Այդ մասին հայ լրագրողներին է հայտարարել Պոլսի Հայոց պատրիրաք Մեսրոպ Մութաֆյանը: Նրա խոսքերով, այդ ամբիոնում կրթություն կստանան հայ հոգեւորակաները եւ մանկավարժները: «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի` Եվրամիության հետ համաձայնեցման աշխատանքների գործընթացում բարելավումներ պետք Է լինեն նաեւ այդ ոլորտում»,- ասել է սրբազանը: Նա նշել է, որ ներկայումս Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների մեջ ամենաբազմամարդը հայ համայնքն Է` շուրջ 100 հազար քրիստոնյաներից 65-70 հազարը հայեր են: