AM
1 July 2004 - 17:29 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Հունիսի 30-ին Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվեց Էջմիածնի հրապարակ: Այդ առնչությամբ կազմակերպված արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին եւ Էջմիածնի քաղաքապետ Հրաչ Աբգարյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Է.Նալբանդյանը նշել է, որ ֆրանսիական փողոցների եւ հրապարակների անվանակոչումը հայկական տեղանուններով դարձել է ավանդույթ, դրանց թիվն այսօր հասնում է մի քանի տասնյակի եւ դա հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վառ ապացույցն է: