Վրացի գրոսմայստեր Նանա Ձագնիձեն նոր խաղաշրջանում հանդես կգա Երևանի «Միկա» ակումբի կազմում: Նանա Ձագնիձեն կմիանա «Միկայի» մյուս շախմատիստուհիներին` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին և հնդկուհի Հարիկա Դրոնավալիին:
«Միկան» պատրաստվում է այս տարվա հոկտեմբերի 10-18-ը մասնակցել Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի ակումբային առաջնությանը, տեղեկացնում է armchess.am:






