AM
6 July 2004 - 13:54 AMT

ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԳԻՉԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ

Հուլիսի 2-4-ը Նովոռոսիյսկում կայացած «Ծովային հանգույց-2004» երգի միջազգային երրորդ փառատոնում երեւանցի երգիչ Արա Մարտիրոսյանն արժանացել է գլխավոր մրցանակին: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, մրցութային ծրագրում մասնակցել են նաեւ երիտասարդ կատարողներ Ռուսաստանից, Լատվիայից, Գերմանիայից, Իսրայելից եւ այլ երկրներից: Նրանց կատարումը գնահատել է ներկայացուցչական միջազգային ժյուրին, որը գլխավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գառանյանը: