AM
8 July 2004 - 14:23 AMT

ԱՇՆԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքում կկայանա Եվրոպայի հայերի առաջին համագումարը: Ինչպես հաղորդել են Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբում, որը եւ կազմակերպում է համաժողովը, համագումարում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ հայ մշակույթի պահպանումը եւ հարաբերությունների զարգացումը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Համագումարին կմասնակցեն Եվրոպայի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Աղբյուրի համաձայն, հայերի թիվը Եվրոպայում անցնում է երկու միլիոնի սահմանը: Հիմնականում, նրանք անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունից Եվրոպա փախած հայերի սերունդներն են, Միջին Արեւելքի երկրներից, ինչպես նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից տեղափոխվածները: