Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Հիլդա Գալստյանին նշանակել է Լոս Անջելեսի իր գրասենյակի փոխտնօրեն: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարում (ԱՀՀ), Հ.Գալստյանը, որը ԱՀՀ ակտիվիստ է, նախկին նահանգապետ Փիթ Ուիլսոնի պաշտոնավարության ժամանակ եղել է նահանգային կառավարության փոխքարտուղար: