AM
26 Մայիս 2012 - 09:47 AMT

Մայիսի 20-26-ն ադրբեջանցիները հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել են ավելի քան 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: