AM
29 Մայիս 2012 - 06:30 AMT

Վիեննայում քննարկել է Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հարցը

Վիեննայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը և քարտուղար Բագրատ Բուռնազյանը:

Մասնակիցների թվում են եղել աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ:

Նիստի մասնակիցները քննարկել են մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձևերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երևանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր:

Ապա միջոցառման մասնակիցներն այցելելել են Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր: Ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգևոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը և ուրիշներ, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են սպորտի և երիտասարդության նախարարությունից: