AM
1 Հունիս 2012 - 06:55 AMT

Վլադիմիր Պուտինը չի մեկնի Լոնդոնի Oլիմպիական խաղերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Լոնդոնի Oլիմպիական խաղերին, այս կերպ արտահայտելով իր աճող վիրավորանքը Մեծ Բրիտանիայի նկատմամաբ: Սպասվում է, որ նախագահի փոխարեն Օլիմպիական խաղերի բցման արարողությանը կմեկնի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է reitingi.lv-ն:

Ավելի վաղ ՌԴ նորընտիր նախագահը հրաժարվել էր ներկա գտնվել ԱՄՆ-ում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին` դա բացատրելով մեծ զբաղվածությամբ:

Պուտինը զայրացած է Մեծ Բրիտանիայի վրա` Ալեքսանդր Լիտվիենկոյի գործի առնչությամբ, ինչի շրջանակներում Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել Կրեմլին պատժել Ռուսաստանի պաշտոնյաներին` մարդու իրավունքների խախտման համար, հաղորդում է The Guardian-ը: