AM
22 July 2004 - 14:31 AMT

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐ

Շվեդացի կինոբեմադրիչներ Պեռ Հոնեվիսթը եւ Սյուզան Քարդալյանը սկսել են նկարահանել «Ես ատում եմ շներին» վերնագրով կարճամետրաժ վավերագրական կինոնկար, որը պատմում Է 1915 թ Հայոց ցեղասպանությունը վերապրած Կարպիս անունով մի հայի կյանքի մասին: Այս ֆիլմում
կօգտագործվեն նաեւ կադրեր 1950-60-ական թթ Ֆրանսիայում եւ Իրանում նկարահանված վավերագրական ֆիլմերից: Կարպիսն, որը 98 տարեկան է, այժմ էլ պարզ հիշում է, թե ինչպես հեռավոր 1915 թվականին նա հոր, եղբոր եւ հազարավոր հայ տղամարդկանց հետ բռնագաղթվեց Օսմանյան Թուրքիայից դեպի Սիրիայի անապատները: Ճանապարհին եղբայրն ու հայրը մահացան սովից եւ հյուծվածությունից: «Մենք` վերապրողներս քիչ ենք մնացել, բայց, ես դեռ չեմ պատրաստվում իմ պատմությունը ինձ հետ գերեզման տանել»,-ասում Է Կարպիսը: Կինոբեմադրիչներ Պեռ Հոնեվիսթի եւ Սյուզան Քարդալյանի համագործակցությունը սկիզբ Է առել 1988 թվականին` «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմից: