Հուլիսի 24-29-ը Ծաղկաձորում տեղի կունենա երկրորդ Համահայկական երիտասարդական համաժողովը: Նրա կազմակերպիչների` «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի եւ ՀՀ ԱԳՆ նախարարության ներկայացուցիչների խոսքերով միջոցառման նպատակն Է նպաստել Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք կապերի ամրապնդմանը եւ ազգային խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ երիտասարդության հարցերով զբաղվող այլ կառույցների համագործակցությանը: Համաժողովին հրավիրվել են մոտ 100 պատանիներ եւ աղջիկներ շուրջ 15 երկրներից: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ Հայաստանի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Նշենք, որ Համահայկական երիտասարդական առաջին համաժողովը անցկացվել է 2002թ. նոյեմբերին Երեւանում: