AM
21 March 2003 - 17:20 AMT

ՀԱՅ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մարտի 24-25 Երեւանում առաջին ազգային խորհրդաժողովում կքննարկվեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: ԵԱՀԿ Տնտեսական գործունեության համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի Թմրադեղերի եւ հանցագործությունների գրասենյակի, եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները կներկայացնեն խնդրի հետ առնչվող միջազգային գործիքները: Ավստրիայից, Կանադայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից ժամանած փորձագետները կծանոթացնեն հայ գործընկերներին տվյալ ոլորտում իրենց սեփական փորձին: