Ռուսաստանի Սամարա քաղաքում անչափահասները սպանել են հայ տղայի: Ինչպես տեղկացնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, մարդասպանները եւ նրանց զոհը բնակվել են նույն բակում, սովորել նույն դպրոցում: Պարզորոշ բացատրել, իրենց արարքի պատճառն անչափահասները չեն կարողացել: Որոշ տեղեկություններով, նրանք սքինհեդյան խմբավորման անդամներ են եղել: Միեւնույն ժամանակ, գործը վարող քննիչը քիչ հավանական է անվանել այդ լուրերը: Նրա խոսքերով` նրանք չունեն նույնիսկ սքինհեդներին բնորոշ պարագաներ: «Եվ ընդհանրապես ոչինչ չունեն` ոչ լիարժեք չխմող ընտանիքներ, ոչ նորմալ տարիքային զվարճալիքներ, ոչ էլ` խելք»,- ասել է քննիչը: