2005 թվականի սեպտեմբերին Սթրասբուրգում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության համաձայն, այդ մասին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին հասցեագրված իր նամակում հաղորդել է Սթրասբուրգի քաղաքապետ Ռոբեր Գրոսմանը: Օրերի շրջանակներում առաջին անգամ Սթրասբուրգում կներկայացվեն հայկական երաժշտությունը, կինոն, գեղանկարչությունը, թատրոնը, հին գրքերը եւ այլն: Սթրասբուրգի քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ԵԽ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը: