AM
26 July 2004 - 14:15 AMT

ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐԵՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՋՈՆ ՔԵՐԻԻՆ

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) օրերս պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերիին: ԱՀԴՀ ղեկավարության խոսքերով, ավելի քան 20 տարիների ընթացքում Քերին աջակցել է հայկական համայնքին եւ միշտ եղել է հայերի կողմնակիցը նրանց համար կարեւոր հարցերում: Ի պատասխան դրան Քերին հայտարարել է. «Մենք երախտապարտ ենք ԱՀԴՀ-ին աջակցության համար եւ ձգտում ենք համագործակցել Ամերիկայի հայերի հետ, որպեսզի ԱՄՆ-ն դարձնենք ավելի ուժեղ եւ աշխարհում ավելիր հարգված պետություն»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 2-ին: