AM
26 July 2004 - 18:14 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՉՈՒԹՅՈՒՆԸ

«Պեռնո Ռիկար» ֆրանսիական կոնցեռնը, որը «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի սեփականատերն է, իր ներկայացուցչությունն է բացել Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Պեռնո Ռիկար-Հարավ» ներկայացուցչության հիմնական խնդիրն է հայկական կոնյակի տարածումը Ուկրաինայի հարավային շրջաններում: Նշենք, որ Ուկրաինան իր չափերով հանդիսանում է հայկական արեւահամ խմիչքի իրացման երկրորդ (Ռուսաստանից հետո) շուկան: