AM
27 July 2004 - 13:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Օգոստոսի 15-22-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կկայանա առաջին «Մեկ ազգ` մեկ մշակույթ» համահայկական փառատոնը: Փառատոնին կմասնակցեն հայկական արվեստի ավելի քան 1500 ներկայացուցիչներ Հայաստանից, Lեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիվանից եւ Իրանից: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Կարեն Խոդիկյանը, փառատոնը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերը, ներկայացնել միասնական հայկական մշակույթ, ստեղծել արդյունավետ համագործակցության մեխանիզմներ: Փառատոնի ընթացքում հանդիսատեսին է ներկայացվելու հայկական պարային, թատերական, վոկալ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչների, ինչպես նաեւ բնանկարիչների եւ ասմունքողների ձեռքբերումները: