AM
27 July 2004 - 14:56 AMT

ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆ` Ի ՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԻ ՀԱՅ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Բուդյոնովսկ քաղաքում կառուցվում է հուշարձան` ի պատիվ քաղաքի հիմնադիր հայ գաղթականների: Ինչպես տեղեկացնում է «Ռեգիոնս.ռու»-ն, շինարարությանն աջակցում են քաղաքի ձեռներեցներն ու հայ համայնքը: Աղբյուրի համաձայն` կայսր Պավել I հրամանով ստանալով հող` հայերը 18-րդ դարի կեսերին այստեղ հիմնեցին Սուրբ Խաչ քաղաքը, որը հետագայում վերանվանվել է Բուդյոնովսկ: Հուշարձանը կառուցվում է քաղաքի հին մասում` Ղարաբախլայում, որտեղ եւ հիմնվել են առաջին հայերը: Հուշարձանի բացումը նախատեսվում է քաղաքի 205-ամյակին: