AM
21 March 2003 - 14:26 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԺՈՂՈՎ

Հայաստանի եւ Ավստրայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2002 թվականին կազմել է 4 միլիոն դոլար: Այս մասին Երեւանում հայ-ավստրական բիզնես-ժողովի բացմանն այսօր հայտարարել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, ինչպես տեղեկացնում է «Առկա » գործակալությունը, որ հայկական ապրանքների արտահանումը Ավստրիա չի գերազանցել 300 հազար դոլարը: Մ. Սարգսյանն ընդգծել է, որ եղած ներուժն օգտագործվում է ոչ լիովին: «Անհրաժեշտ է աջակցել երկու երկրների գործարարների միջեւ անմիջական կապերին` նրանց տնտեսական համագործակցության ակտիվացման համար եւ կարծում են, որ այս ժողովը օգտակար կլինի այդ առումով»,- ասել է նա: Հայաստանի ԱԱՊ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ժողովի արդյունքներից ելնելով կստորագրվեն մի շարք պայմանագրեր: Նշենք, որ բիզնես-ժողովի աշխատանքում մասնակցում են ավելի քան 20 ավստրական կազմակերպություններ: