AM
6 June 2012 - 11:06 AMT

Նոր դիվերսիա ադրբեջանական ԶՈւ–ի կողմից Արցախի հետ սահմանին

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային մասում փորձել են ներխուժել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից մեկը։

Հայակական կողմին, սակայն, հաջողվել է ժամանակին կանխարգելել հակառակորդի նախահարձակ գործողությունը։ Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պաշտպանական մարտի և նրանց հետ մղել ելման դիրքեր։

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորուստներ է տվել: Կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը։ Զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: