Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպմանը ԱՄՆ-ն նոր մոտեցում կառաջարկի ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նա ափսոսանք է հայտնել շփման գծում միջադեպերի առնչությամբ. «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ խաղաղության հասնել, Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք նոր մոտեցում կառաջարկենք: Այս հարցի լուծումը պետք է գտնվի»:
Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: