Արգենտինահայ ավիամագնատ Էդուարդո Էռնեկյանը մասնակցում է Թունիսի գլխավոր օդակայանի համար հայտարարված մրցույթին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, մասնագետների կարծիքով Էռնեկյանի հաղթելու հավանականությունը մեծ Է: Հիշեցնենք, որ Էռնեկյանի գլխավորած «Աերոպորտոս Արգենտինա» ընկերությունը կառավարում է աշխարհի 37 օդակայաններ, այդ թվում եւ Երեւանի «Զվարթնոց» օդակայանը: