AM
7 June 2012 - 09:39 AMT

Հայաստանի արտգործնախարարին հրավիրել են Ստամբուլ ՍՏՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիա է հրավիրվել` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 26-ին Ստամբուլում, հաղորդում է Zaman թերթը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Էդվարդ Նալբանդյանի հրավերն ընդունելու, հանդիպումների և այցի մասին կհաղորդվի մոտ օրերս:

2008թ. նոյեմբերին Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այց կատարեց Ստամբուլ` որպես ՍՏՀԿ գործող նախագահ: Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Ալի Բաբաջանն իր հերթին հայ պաշտոնակցի հրավերով մասնակցեց ՍՏՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 2009թ. Երևանում: