AM
7 June 2012 - 09:36 AMT

Մայիս ամսին Արցախում գրանցվել է 49 ամուսնություն և 226 ծնունդ

Մայիս ամսին Արցախում գրանցվել է 49 ամուսնություն: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ արդարադատության նախարարությունում, 49 ամուսնությունից 18-ը գրանցվել է Ստեփանակերտի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում, հայտնում է Karabakh-open.info, հղում անելով ԼՂՀ արդարադատության նախարարությանը:

Շրջաններից ամենաշատ ամուսնությունը գրանցվել է Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում՝ համապատասխանաբար 9 եւ 7: Ամուսնություն չի գրանցվել Շահումյանի շրջանում։

10 ամուսնալուծություններից 5-ը բաժին է ընկնում Ստեփանակերտին: Ամսվա ընթացքում ամուսնալուծություններ չեն գրանցվել Մարտակերտի, Հադրութի եւ Շահումյանի ՔԿԱԳ տարածքային բաժիններում:

Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 226 ծնունդ: Ամենաշատ ծնունդը գրանցվել է Ստեփանակերտում՝ 105: Ծնունդների քանակով երկրորդ տեղում է Ասկերանի՝ 26 ծնունդով, իսկ երրորդում՝ Մարտակերտի՝ 25 ծնունդով, շրջանները:

Մայիս ամսին գրանցվել է 107 մահվան դեպք՝ ամենաշատը դարձյալ Ստեփանակերտում՝ 46: