Հուլիսի 30-ի երեկոյան Կալիֆորնիայի դատարանում սկսվել են «Հայոց ցեղասպանության զոհերն ընդդեմ «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության» գործով ավարտական լսումները: Ակնկալվում է, որ դատարանը վեջնական որոշում կկայացնի 20 մլն դոլար վճարելու մասին այն հազարավոր հայերին, որոնք 19-րդ դարի վերջին ապահովագրել էին իրենց կյանքը ամերիկյան ընկերություններում եւ հետագայում տուժել ցեղասպանությունից: Հիշեցնենք, որ ընկերությունը պաշտոնապես ճանաչել է շուրջ 2300 ապահովագրական պայմանագրերի գոյությունը: Փաստաբանների կարծիքով, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այս գործում նյութական կողմից առավել կարեւոր է բարոյական կողմը, քանի որ առաջին անգամ հայոց ցեղասպանության փաստը կհաստատվի դատարանի վճռով: