Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի մոտ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով վիրավորվածների թվում հիշատակվում է Սուսաննա Սաթաղյանը, որը այրվածքներով տեղափոխվել է Մոսկվայի 36-րդ հիվանդանոց: Հիշեցնենք, որ նախօրեին` Մոսկվայի ժամանակով մոտավորապես 20:10-ին, մետրոյի կայարանի մուտքի մոտ մահապարտ կինը գործի է դրել իր վրա ամրացված մոտ 2 կգ տրոտիլ հզորությամբ պայթուցիչ սարքը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, արդյունքում զոհվել է 10 եւ վիրավորվել ավելի քան 50 մարդ: