Սեպտեմբերի 10-13-ը Երեւանում կկայանա չորրորդ միջազգային առեւտրա-արդյունաբերական «Armenia expo 2004» ֆորումը: Ինչպես «Նոյյան Տապան» գործակալությանն են հայտնել կազմակերպիչները,
մասնակցության հայտեր են ստացվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Անգլիայի եւ մի շարք այլ երկների 170 ընկերություններից: Ֆորումի շրջանակներում տեղի կունենան արդյունաբերական, շինարարական, տրանսպորտի, համակարգչային տեխնոլոգիաների, պոլիգրաֆիայի, գովազդի եւ սննդարդյունաբերության ոլորտի ցուցահանդեսներ: «Armenia Expo 2004»-ի ծրագրով սեպտեմբերի 11-13-ը կանցկացվեն ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի բիզնեսի օրեր: