AM
1 September 2004 - 17:15 AMT

ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ջոն Քերրին վերահաստատել է, որ իր ընտրվելու դեպքում «կշարունակի պայքարել հայոց ցեղասպանության ժխտման դեմ»: Այս մասին ասվում է Ֆրանկլինում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից այդ թեկանծուին աջակցելու նպատակով կազմակերպված համերգի մասնակիցներին ուղղված Քերրի նամակում: Ջ.Քերրին մասնավորապես հայտարարում է, որ ԱՄՆ վարչակազմը «2005 թվականի ապրիլի 24-ը կճանաչի որպես այդ վայրագության 90-րդ տարեդարձ»: