Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) 6 անդամներ դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման: Նրանց թվում է նաեւ ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին, որը դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Բաքվում անցկացված ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսի ժամանակ ՂԱԿ-ի անդամները փորձել էին հարձակվել հայ սպաների վրա: Նման ձեւով նրանք իրենց բողոքն էին հայտնել կոնֆերանսին Հայաստանի Զինված ուժերի երկու սպաների մասնակցության կապակցությամբ: