ԱՊՀ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները մտադիր են ներգրավվել ահաբեկչության ֆինանսավորման դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը` ամփոփելով ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների` այսօր Աստանայում ավարտված հինգերորդ նստաշրջանի աշխատանքի արդյունքները: Ս.Ստեպաշինը նշել է, որ ներկայումս բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպությունում ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարում ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների գործունեության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խումբ: