Այսօր 3,6 բալ ուժգնությամբ (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: ՌԻԱ «Նովոստի» գործակալության տվյալներով ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Թեհրանի Ֆարսի նահանգի Ջահարամ բնակավայրի շրջանում: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն չորրորդ երկրաշարժն է նշված շրջանում: