Սեպտեմբեր ամսին ծրագրված չէ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցը Անկարա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը` «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Բաքվում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքեզի հայտարարությունը ադրբեջանցի լրագրողներին ըստ որի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերին` Անկարայում: Ըստ ադրբեջանական «525-րդ» թերթի, նշելով, որ հանդիպման ժամկետը եւ օրակարգը դեռեւս հայտնի չէ, դեսպանն ասել է, որ այդ հանդիպման ժամանակ արտգործնախարարները կարծիքներ կփոխանակեն հիմնականում տարածաշրջանում լարվածության վերացման հարցերի շուրջ: