Այսօր երեխաներն Իրաքում պատերազմի դեմ բողոքի ցույց են անցկացրել Երեւանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությանը միջոցառման կազմակերպիչներից մեկը` մանկական հիմնադրամի ղեկավար Աշոտ Խաչատրյանը, բողոքի ցույցը հակաամերիկյան բնույթ չի կրում, ցուցարար երեխաները պահանջել են միայն աշխարհում առկա բոլոր խնդիրների խաղաղ լուծում: «Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն այդ պատերազմի հետեւանքները, քանի որ Իրաքը մոտ է մեր տարածաշրջանին», – նշել է Ա.Խաչատրյանը: Հետագայում, միջոցառման կազմակերպիչները մտադիր են բողոքի մեծ ցույց անցկացնել Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ եւ ստորագրություններ հավաքել ի օգուտ Իրաքում ռազմական գործողությունների դադարեցման: