AM
4 September 2004 - 13:42 AMT

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՋՈՆ ՔԵՐՐԻԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԽՆԴԻՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Սպիտակ տան ղեկավար ընտրվելու դեպքում հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերրիի մտադրությունը շատ լուրջ խնդիր է Թուրքիայի համար: Այս մասին նախօրեին հայտարարել է լրագրողներին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիան մտադիր է ուշադրությամբ հետեւել ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրարշավի ընթացքին: Միաժամանակ երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման հայտարարություններ նախկինում արվել են նաեւ նախագահի այլ թեկնածուների կողմից, սակայն, ինչպես հայտնի է, դրանք ի կատար չեն ածվել: