AM
4 September 2004 - 16:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԻՏՎԱ

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Լինաս Լինկեւիչիուսի հրավերով` սեպտեմբերի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կմեկի Վիլնյուս: Այցի շրջանականերում նախատեսված են Ս. Սարգսյանի հանդիպումները Լիտվայի նախագահ Վլադաս Ադամկուսի, ազգային պաշտպանության նախարար Լինաս Լինկեւիչիուսի, ԱԳՆ ղեկավար Անտանաս Վալիոնիսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Այցի ընթացքում երկու պաշտպանության գերատեսչությունների միջեւ կստորագրվի Լիտվայի ռազմական ակադեմիայում իրականացվող զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության վերաբերյալ համաձայնագիր: Նշենք, որ Ս.Սարգսյանը կհանդիպի նաեւ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: