Կազանում ավարտվել է կանանց Գրան պրիի առաջին տուրը: Ընդհանուր առմամբ, այն այնքան էլ արդյունավետ չէր` 6 պարտիաներում ընդամենը 2 հաղթանակ:
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ (Սլովենիա):
Ոչ ոքի են ավարտվել նաև Համփի Քոներու (Հնդկաստան)-Հոու Իֆան(Չինաստան), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)-Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)-Եկատերինա Լագնո (Ուկրաինա) զույգերի պարտիաները:
Ալիսա Գալյամովան (Ռուսաստան) հաղթել է Բետուլ Կեմրե Լիդիզին (Թուրքիա), իսկ Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա) հաղթանակ է տարել Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) նկատմամբ:






