Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեում: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, նիստում կլսվի Եվրախորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի նախապատրաստած զեկույցը Լռենային Ղարաբաղի վերաբերյալ, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Զեկույցի ընթերցումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող խորհրդարանականները հնարավորություն կունենան հարցեր տալ եւ արտահայտել իրենց դատողությունները ինչպես խնդրի շուրջ, այնպես էլ զեկույցի առանձին կետերի վերաբերյալ: