AM
6 September 2004 - 13:57 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆ

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Լեհաստանի Գդանսկ քաղաք: Այստեղ նրան դիմավորել է Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին, եւ նրանք երկուսով շրջել են քաղաքի պատմական կենտրոնում: Իսկ երկու երկրների նախագահների պաշտոնական հանդիպումը կկայանա այսօր Վարշավայում: Նշենք, որ Հայաստանի նախագահին ուղեկցում Է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: