Հայաստանում մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը կշարունակվի Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում հրեշավոր ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների համար դոնորական արյուն հավաքելու ակցիան: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հաղորդել Երեւանի պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Յուրի Կարապետյանը: Նրա խոսքերով, արդեն հավաքվել է արյան 80 չափաբաժին, որը կուղարկվի Վլադիկավկազ 3 շարժական հոսպիտալների հետ միասին: Յու.Կարապետյանը նաեւ նշել է, որ Երեւանի հիվանդանոցները պատրաստ են ընդունել վիրաբուժական օգնության կարիք ունեցող տուժածների: Հիշեցնենք, որ ակցիան, նախաձեռնել է ՀՀ կառավարությունը: