Ֆրանսիայի Ռոլան Գարոս թենիսի բաց առաջնության եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հանդեպ:
Հանդիպումը մեկնարկել էր կիրակի օրը և մի քանի անգամ ընդհատվել անձրևի պատճառով: Երկուշաբթի օրը հանդիպումը շարունակվել է, ընդ որում մրցավարները մեկ անգամ կրկին ընդհատել են խաղը վատ եղանակի պատճառով:
Արդյունքում Նադալը առավելության է հասել 6:4, 6:3, 2:6, 7:5 հաշվով:
Սա իսպանացու յոթերորդ հաղթանակն է Ռոլան Գարոս մրցաշարում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:






