Այս շաբաթ տեղի կունենա հայկական խաղաղապահների առաջին ռոտացիան Կոսովոյում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունում, Հայաստանի զինվորականների խումբը Երեւան կվերադառա սեպտեմբերի 7-ին, իսկ հաջորդ առավոտյան Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների նոր խումբ: Հիշեցնենք, որ Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հունական գումարտակի կազմում Հայաստանի զինված ուժերի դասակի մասնակցության մասին 2003 թվականի սեպտեմբերին ստորագրված հուշագրի շրջանակներում` փետրվարին 34 հայ խաղաղապահներ գործուղվել էին Կոսովո: