Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունիի շրջանի արեւելքում: Ինչպես տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունում, ղարաբաղյան կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը եւ Յուրգեն Շմիդտը: Նշենք, որ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: