Ադրբեջանի մի շարք քաղաքական, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Միլլի մեջլիսի պատգամավորներ որոշել են սեպտեմբերի 12-ին բողոքի ցույց անցկացնել հայ սպաների Բաքու ժամանման դեմ: «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության համաձայն, արդեն համապատասխան դիմում է ներկայացվել Բաքվի քաղաքապետարան: Նշենք, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը այդ կազմակերպության անդամները մտադիր են պիկետներ անցկացնել Ադրբեջանում Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջեւ: