ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանում Ռուսաստանյան Դաշնության դեսպանատուն եւ գրառում է կատարել Բեսլան քաղաքի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւս այսօր ցավակցել է Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին: