AM
8 September 2004 - 12:44 AMT

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Երեկ Փարիզում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ժակ Շիրակը եւ Իլահմ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են քննարկել առանձնազրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն է: Հիշեցնենք, որ Ի.Ալիեւը Ֆրանսիայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով: