AM
9 September 2004 - 12:59 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Երեկ Փարիզում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի (ՄԽ) ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի հետ: Զրույցի ընթացքում Ի.Ալիեւը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը հակամարտության կարգավորման գործում: Ա.Ժակոլենն իր հերթին հավաստիացրել է, որ Ֆրանսիան այսուհետեւ էլ կշարունակի ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ ջանքերի հետագա աշխուժացման անհրաժեշտությունը: